կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-26 20:51

Այսօր Փաշինյանը կրկին հնչեցրեց ավանդական դարձած թեզերից մեկը, որով նույնիսկ դատախազաթյունը մտադիր չէ զբաղվել

Այսօր Փաշինյանը կրկին հնչեցրեց ավանդական դարձած թեզերից մեկը, որով նույնիսկ դատախազաթյունը մտադիր չէ զբաղվել

ԱԺ ամբիոնից այսօր Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, անգամ այդ մասին տեղեկանք է ստացել ու անուղղակի թիրախավորել է ընդդիմադիրներին։

Սա արդեն Փաշինյանի ավանդական դարձած թեզերից մեկն է, որը քրեական մեղադրանք է։ Սակայն առերեւույթ հանցագործություն պարունակող այս հայտարաության փաստով գլխավոր դատախազույթունը չի պատրաստվում իրավական գործընթաց սկսել, այդ մասին տեղեկացրել են մեզ պաշտոնապես։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ Անվտանգության խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, որոնց անուն-ազգանունները նույնիսկ պատրաստ էր նշել»։ Նույնը նա հայտարարել է նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն, որին ի պատասխան Գլխավոր դատախազությունը նշել էր, որ հայտ հայտարարությունների կապակցությամբ քրեադատավարական կարգով վարույթ հարուցված չէ:

Դատախազությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի մերկապարանոց հայտարարություններ է արել եւ դրանք փաստերով անհնար է ապացուցել, ու ավելի լավ է քրեական գործ չհարուցվի, որը հետո տապալվելու է։

Սա Փաշինյանի կողմից արված առաջին նման հայտարարույթունը չէ։

Հիշեցնենք նաեւ, որ դեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե պատերազմի ժամանակ զենքի պահեստից զինվորականներին չեն թողել զենք ստանալ։ Անգամ ասել էր, որ կա հստակ անուն։ Այդ օրերին մեր հեռուստա-ընկերության կողմից արված գրավոր հարցումից հետո հարուցվել էր քրեական գործ։ Սակայն արդեն 6 ամիս տեւող նախաքննության ընթացքում չկա գեթ մեկ կասկածյալ, ոչ մի մեղադրյալ։