12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը եւ պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով, Թեհրանը շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում:
Նշենք, որ Զարիֆը Երեւան է ժամանել Բաքվից:
44-օրյա պատերազմից հետո, սա Իրանի արտգործնախարարի արդեն երկրորդ այցն էր Բաքու ու Երեւան: Նախորդը այս հունվարին էր:
Այսօր Զարիֆը Երեւանում հադիպել է Արա Այվազյանի, Նիկոլ Փաշինյանի, ապաԱրմեն Սարգսյանի հետ:
Հանդիպումների մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: