կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-26 19:00

Հայ Ազգային Կոնգրեսը ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը. հայտնի է ցուցակի եռյակը

Հայ Ազգային Կոնգրեսը ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը. հայտնի է ցուցակի եռյակը

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։

«Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարում է Ինեսա Գաբայանը՝ մեր թիմի նոր անդամներից է»,-ներկայացրեց Խաչատրյանը։

Նա ասաց, որ ցուցակն ամբողջությամբ այսօր հրապարակելու են։ Այն կազմված է 101 թեկնածուներից։

«ՀԱԿ-ը կգնա ֆորմալ, որպես մեկ կուսակցություն։ Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ  մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։