կարևոր
2056 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-26 18:45

Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է գյուղոլորտի ներկայացուցիչների հետ

Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։

«Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասաց երկրորդ նախագահը։

Նա նշեց, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։

«Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։