կարևոր
1978 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-26 17:14

«Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին կներկայանա 153 պատգամավորի թեկնածուով

«Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին կներկայանա 153 պատգամավորի թեկնածուով

«Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին կներկայանա 153 պատգամավորի թեկնածուով։ Այս մասին այօր լրագրողներին հայտնեց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վերջինս ԿԸՀ-ին քիչ առաջ ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Նա նշեց, որ առաջիկայում դաշինքի ամբողջական ցանկը կհրապարակվի։

«Կարող եմ ասել առավել պատշաճ, արհեստավարժ, հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտ լինել, և կարող եմ ասել մրցունակության տեսանկյունից՝ ստեղծված ճգնաժամային պայմաններում մենք նաև կառավարչական անհրաժեշտ փորձը, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ համագործակցություն։ Վարդևանյանը կարծում է, որ դա տրամաբանական և ողջամիտ արձագանք է «Հայաստան» դաշինքի կողմից։

Վարդևանյանի փոխանցմամբ, ըստ սոցհարցումների՝ ներկայիս իշխանության վարկանիշը ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ բարձրանում է, թեև բուն քարոզարշավը դեռ չի մեկնարկել։ Այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու մասին Վարդևանյանը չխոսեց, նշեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։ 

Ավելի վաղ Հայաստան դաշինքը հրապարակել է ցուցակի առաջին 20-յակը.

  1. Ռոբերտ Քոչարյան
  2. Իշխան Սաղաթելյան
  3. Աննա Գրիգորյան
  4. Վահե Հակոբյան
  5. Արﬔն Գևորգյան
  6. Լիլիթ Գալստյան
  7. Արﬔն Ռուստամյան
  8. Սեյրան Օհանյան
  9. Էլինար Վարդանյան
  10. Արծվիկ Մինասյան
  11. Արթուր Ղազինյան
  12. Քրիստինե Վարդանյան
  13. Գեղամ Մանուկյան
  14. Աղվան Վարդանյան
  15. Ագնեսա Խամոյան
  16. Անդրանիկ Թևանյան
  17. Մխիթար Զաքարյան
  18. Հռիփսիﬔ Ստամբուլյան
  19. Աշոտ Սիմոնյան
  20. Արﬔն Չարչյան