15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Արցախյան 44-օրյա պետարազմում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զոհված ուսանողների հիշատակին բուհի բակում 1601 թվականով թվագրվող խաչքար է տեղադրվել:
Հուշարձան-խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 26-ին: Այն իրականացրեց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը։
Գերաշնորհ տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի խոսքով՝ նահատակ զինվորների շիրիմները սրբություն սրբոց են բոլորի համար, եկեղեցի են, աղոթատեղի, իսկ հուշարձան-խաչքարը հանուն հերոս զավակների մշտակարկաչ աղբյուր է, որտեղից սերունդները ներկայի և գալիքի հերոսապատումի և հայրենասիրության դասեր պետք է քաղեն:
Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ 2020 թվականի Ացախյան 44-օրյա պատերազմին համալսարանից 290 անձ է մասնակցել՝ և՛ ուսանողներ, և՛ վերջին հինգ տարվա շրջանավարտներ: Զոհվել է 35 ուսանող, որոնցից ութը՝ շրջանավարտ:
«Որոշեցինք մեր ուսանողների հիշատակը հավերժացնել խաչքարով: Արցախի Ծիծեռնավանքի խաչքարը Բերձորի թանգարանում էր պահվում: Որպեսզի այն միշտ տեսանելի լինի, դրեցիքն հուշարձանի ներսում»,- նշեց Պետրոսյանցը: