կարևոր
1747 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-26 13:26

Սիրիայում նախագահ են ընտրում. ընտրելու իրավունք ունի ավելի քան 18 միլիոն մարդ

Սիրիայում նախագահ են ընտրում. ընտրելու իրավունք ունի ավելի քան 18 միլիոն մարդ

Սիրիայում այսօր նախագահ են ընտրում: Կա 3 թեկնածու՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը եւ հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:

Ընտրելու իրավունք ունի ավելի քան 18 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ արտերկրում բնակվող Սիրիայի քաղաքացիների համար քվեարկությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Ի դեպ, ակնկալվում է, որ նախագահ Բաշար Ասադը կվերընտրվի եւ եւս 7 տարով կկառավարի Սիրիան: