կարևոր
1696 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-26 12:28

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Արցախում

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Արցախում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Հարությունյանի բանակցությունների մասին։ Նրանք քննարկել են իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, հայ-ադրբեջանական սահմանին։