կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-26 09:21

Ինչպե՞ս Հադրութից թշնամու համար ճանապարհ բացվեց դեպի Շուշի․ Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞․ «Իրավունք»

Ինչպե՞ս Հադրութից թշնամու համար ճանապարհ բացվեց դեպի Շուշի․ Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞․ «Իրավունք»

«Մամուլում շարունակվում են ակտի­վորեն շրջանառվել լուրեր այն մա­սին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լու­րերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վա­ճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:

Որքանո՞վ են վերոնշյպլ լու­րերը իրական, պարոն Աղաջա­նյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան վան շուրջ պտտվող այլ կասկածելի տե­ղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրա­տեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.

-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյւմն, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգս­տացնում: 

-Բարև Ձեզ, լսում եմ:

-Լա՞վ եք:

-Լավ, շնորհակալություն, Դուք լավ լինեք:

-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցու­թյուններ են շրջանառվում, ընդ­հուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...

-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխա­նում, ուղղակի չեմ ցանկանում:

Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փո­խանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռու­թյունը համաձայնության նշան է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։