Արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու չեն հեռանում մեր երկրի տարածքից: Ավելին, օրեցօր առաջ գալով՝ բարելավում են իրենց դիրքերը, նշանառության տակ վերցնելով ինչպես մեր բնակավայրերը, այնպես էլ՝ կարեւոր բարձունքները:
Վարդենիսի գլխին կախված թշնամական վտանգը տարածաշրջանի ազատամարտիկներին կրկին ոտքի է հանել: Տուն, աշխատանք ու առօրյա հոգսեր թողել ու համախմված պատրաստվում են մեկնել այնտեղ, որտեղ կա իրենց ու իրենց ռազմական փորձի կարիքը:
Ջոկատի հրամանատարը շեշտում է, մեկ օրվա, մեկ ամսվա կամ կարճաժամկետ խնդիր կատարելու համար չեն միավորվել. կկանգնեն առաջնագծում այնքան, որքան դրա կարիքը լինի, չէ՞ որ ամենակարեւորը պետական սահմանի անառիկությունն է:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։