կարևոր
1531 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 21:18

Իշխանական հակաքարոզչությունը շարունակում է իր մեթոդները. մանկահասակ երեխային են նույնիսկ ներգրավում «Հայաստան» դաշինքի դեմ ձվերով պայքարում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կանայք ձվերով և քարերով հարվածում «Հայաստան» դաշինքի Կապանի ենթաշտաբի շենքի վրայի նախընտրական պաստառներին։ Տեսանյութում երևում է, որ այս գործում մասնակից են դարձրել նույնիսկ անչափահաս երեխայի։

Այս ամենը փաստում է, որ իշխանության ներկայացուցիչները չեն խորշում ինչպես «հեղափոխության» օրերին, այնպես էլ հիմա օգտագործել անչափահասներին և մանկահասակ երեխաներին՝ իրենց քարոզչական և հակաքարոզչական մեթոդներում։

Հիշեցնենք, որ անչափահաս երեխաներին քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելը մեծ տարածում գտավ 2018 թվականին՝ իշխանափոխության օրերին, երբ փողոցները փակում էին հիմնականում անչափահասները։ Այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում ասել էր, որ օրենսդրությամբ արգելված չէ դպրոցականների մասնակցությունը ակցիաներին։

Հիշեցնենք նաև, որ մարտի 20-ին Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հավաքի ժամանակ մասնակիցների մեծ մասը դպրոցահասակ երեխաներ էին։