24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․
«Ի լրումն օրվա առաջին կեսին տարածած հաղորդագրության հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը, զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը, որոշեց այն շտկել:
Մասնավորապես, օգտվելով միայն այլ աղբյուրներում առկա նյութերից լուսաբանեց այսօրվա ասուլիսը՝ ներառելով այն իր եթերում:
Սույնով շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը մեզ լուսաբանելու համար»:
Հիշեցնենք, որ դաշինքի նախորդ հայտարության մեջ նշվել էր, որ Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։
Այնուհետև, Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը, չհերքելով այն փաստը, որ ասուլիսին ներկա չէին եղել, հայտարարել էին, թե «Արամ Վարդևանյանի անունից մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն է պարունակում: «Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը լուսաբանվել է Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի լրատվական ծառայության ժամը 13:00-ի, 14:00-ի և 16:00-ի թողարկումներում»,- ասված է հայտարարությունում։
Այսինքն, ոչ թե սեփական լրատվություն են պատրաստել, այլ, օգտվելով ասուլիսի մասին համացանցում և այլ ԶԼՄ-ով տարածված նյութերից, պարզապես անդրադարձել են ասուլիսին: