11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպել է բիզնեսի, ՓՄՁ և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական խնդիրները, վիճակը շտկելու ուղղությամբ անելիքները և այլ հարցեր։
«Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը։ Նախկինում իմ նախընտրական բոլոր հանդիպումներին ես մարդկանց հետ խոսել եմ այս հարցի շուրջ։ Հանդիպել եմ բոլոր ոլորտների գործարարների հետ, խոսել առկա խնդիրներից, և ինչ ասել են մասնագետները, հետևել ենք դրան։ Ու պայմանանավորվում էինք՝ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ ոչ, թող ինձնից չնեղանան։ Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքասային վարչարարության բարեփոխման արդյունքում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ բերելով փոփոխությունները ձվի ներկրման/արտահանման շուկայում։ Դրանից հետո լուծվեց թռչնամսի շուկայի հարցը։
«Հետո անցանք մյուս ոլորտներին։ Երբ նժարին են հատնվում տեղական ու օտարերկրյա արտադրոբքը, նախապատվությունը պետք է տալ տեղականին, և հիմար դրության մեջ չգցել սեփական երկրի գուղացուն», - ասել է նախագահը։ Նախագահը կարևորել է նաև մասնագետներին լսելու, նրանց հետ խորհրդակցելու հարցը։ Ներկայացնում ենք հատված հանդիպումից։