կարևոր
2062 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 16:39

Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին

Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին

Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը անդրադարձել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին:

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները. ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին։

Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

«Առաջին նախագահն ասում է, որ 1998 թ․ տեղի ունեցավ հեղաշրջում, և այդտեղից սկսվեց աղետը, քանի որ կար հնարավորություն՝ ղարաբաղյան հարցը կարգավորելու։ Ես կարծում եմ, որ 1998 թ․ կանխվեց Արցախը հանձնելու աղետը։ Մեր երկում կար երկու գաղափարախոսություն՝ Արցախը հանձնեք, որպեսզի լավ ապրենք, և մյուս գաղափարախոսությունը, որ հնարավոր է երկիրը զարգացնել՝ չզիջելով։ 1998-ին կանխվեց Արցախի հանձնումը, և իշխանության եկած ուժերը տարիների ընթացքում ապացուցեցին, որ հնարավոր է երկիրը զարգացնել առանց զիջելու։

Բայց 2018 թ․ իշխանության եկան այդ գաղափարախոսությունը կրող մարդիկ, որոնք խաղաղության քարոզի տակ բերեցին պատերազմի և Արցախը հանձնեցին։ Մեր երկրին անվտանգություն և կայունություն են բերել այն ուժերը, որոնց մասին տարիներ շարունակ պատերազմի վտանգով էին վախեցնում»,- հայտնել է Իշխան Սաղաթելյանը։