կարևոր
2101 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 14:35

Ադրբեջանցիները Սյունիքում ընդլայնվել են և դեպի Գորայք առաջընթաց են ունեցել․ Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սյունիքում ընդլայնվել են և դեպի Գորայք առաջընթաց են ունեցել․ Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սյունիքում երկու օր առաջ դարձյալ ընդլայնվել են և մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

«Ոնց որ դառնում է սովորություն, քանի որ երկու օր առաջ ողջ երկայնքով դեպի Գորայք ընդլայնվել են: Ես կարծում եմ, որ մի քիչ էլ այսպես գնա՝ սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մի քանի մետրի վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը։ Իշխանությունները արդեն իսկ կորցնում են վերահսկողոթյունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Եվ, իմ տեղեկություններով, իրենք հիմա չգիտեն՝ ինչ անել, որովհետև պահը, որ կարելի էր ուժով լուծել հարցը, բաց են թողել, բանակցությունն էլ՝ դե, իրենք ո՞նց կարող են ինչ-որ բանի մասին բանակցել»,-ասել է  Հակոբյանը։

Նա պնդել է, որ այնտեղ 1000-ից ավելի ադրբեջանական զինծառայող է տեղաբաշխված։

«Ես ուզում եմ փաստել, որ թե՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, թե՛ իշխանության, արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, եւ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Իմ ստացած տեղեկությամբ՝ իրենք հիմա չգիտեն ինչ անել, որովհետեւ պահը, երբ կարելի էր ուժով լուծել եւ անել առաջին օրերին, բաց են թողել, ինչ վերաբերում է բանակցություններին, իրենք ինչպե՞ս կարող են լուրջ բանի մասին բանակցել: Եթե ՊՆ-ն եւս մեկ անգամ կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ։ Չնայած ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից ավելի են»,-հայտարարել է Հակոբյանը: