կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 14:34

Ձեռքներդ հեռու Տավուշից. Գեղամ Նազարյան

Ձեռքներդ հեռու Տավուշից. Գեղամ Նազարյան

Վահիկ Ղալումյան, երբ «հեղափոխության» օրերին Ռուսաստանում ասֆալտ էիր փռում, մի՞թե այդ ժամանակ մտորում էիր մեծ անարդարության՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական հողերի մասին»: Մի՞թե բահը ձեռքիցդ գցեցիր ու եկար մարզպետ աշխատելու, որ ուղղես այդ «անարդարությունը»:

Վահիկ Ղալումյան, ինչ-որ բան ասելուց, բարբաջելուց առաջ հիշեիր, որ իջեւանցի ես, որ սեւքարեցի ես, հիշիր, որ մեր կողմերում մեկի արած անգամ հիմար սխալը տոհմի վրա դաջվում է ոչ թե տարիներով, այլ հարյուրամյակներով: Հիշիր ու Ղալումյանների պատվավոր անվան հետ մի խաղա:

Տավուշում սահմանները գծվել են մեր ընկերների, հարազատների, մեր տղերքի արյան գնով: Գծվել են այնպես, որ համեմատաբար անվտանգ լինի ապրելը, երթեւեկելը: Դու հաստատ չես հասկանում, բայց ես քեզ կօգնեմ հասկանալ: նիկոլը մտադիր է քո հիշատակած գյուղերը հանձնել Ադրբեջանին ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու, այլ պարզապես Հայաստանը սպանելու, վերջնականապես սպանելու համար:

Հիմա ինքդ քեզ հարցրու՝ դու ուզո՞ւմ ես սպանել քո երկիրը: Դու պատրա՞ստ ես մտնել անեծքի, հայհոյանքի տակ: Մտերմաբար քեզ հորդորում եմ, ներողություն խնդրիր ասածներիդ համար, ասա, որ միտքդ լավ չես շարադրել ու ասա, որ մենք այդ գյուղերը Ադրբեջանին երբեք չենք տալու, քանի որ այդ դեպքում մեր ռազմավարական ճանապարհները կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Վահիկ, այնպես արա, որ կարողանաս թոռներիդ աչքերին նայել, էնպես մի արա, որ օրերից մի օր հենց քո թոռները քեզ ատեն: Վահիկ, Աբգարս ու մյուս հինգ հազար տղերքը չեն զոհվել նրա համար, որ դու ու նիկոլը վերցնեք ու Քարվաճառի նման Տավուշն էլ թուրքին հանձնեք: Հեռու մնացեք Տավուշից: Հեռու մնացեք մեր փոքր հայրենիքից: Մի թիզ անգամ հող նվիրողների թաթիկները հենց տավուշցիները կկտրեն, եւ ոչ միայն թաթիկները...  

Հ.Գ. Լուսանկարում Աբգարս է: Նստած է այնտեղ, որտեղ ըստ Վահիկի եւ նիկոլի ադրբեջանական հող է: Աբգարս նստած հայկական հողում, նայում է հայկական հողերին՝ իր հողերին: նիկոլ ու Վահիկ, դե փորձեք Աբգարիս հայացքի տակից մի սանտիմետր նվիրել թուրքին...

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար