կարևոր
2287 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-25 13:30

Տեսնես Տավուշում դեռ մնացե՞լ է ՀՀ քաղաքացի, որ մտածում է այս միաբջիջներին ձայն տալու մասին. Արթուր Ղազինյան

Տեսնես Տավուշում դեռ մնացե՞լ է ՀՀ քաղաքացի, որ մտածում է այս միաբջիջներին ձայն տալու մասին. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.

«Ծնունդով Տավուշից Ազգային ժողովի պատգամավորը, դեմքի ՀՊԱՐՏ արտահայտությամբ, հայտարարում է Տավուշի մարզի բնակավայրերի ադրբեջանական լինելու և դրանք Ադրբեջանին վերադարձնելու մասին։

Վստահ եմ, որ այս միաբջիջը իր անձնական կարծիքը չի արտահայտում, քանի որ բնության ուժով չունի սեփական կարծիք ձևավորելու ֆիզիկական ունակություն։

Դա արտահայտում է իր տիրոջ դիրքորոշումը, ով «ստորագելու Է՜» այդ «100%-ով Հայաստանի շահերը բավարարող» համաձայնագիրը։

Այն որ իր տերը պետական դավաճան է ու ավարտված սրիկա, արդեն չի էլ քննարկվում, բայց որ միաբջիջների թիվը ՀՀ ԱԺ-ում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, դա արդեն հետաքրքիր է։

Քանի գնում համոզվում եմ, որ սրանք ամեն առավոտ հատուկ ջուր են խմում, որ ստանում են կառավարական ամառանոցներից, քանի որ ոչ մի բանական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել, որ մարդն իր ծննդավայրը մատի շարժումով հանձնի թշնամուն ու դեմքի հիմար արտահայտությամբ հպարտանալ դրանով։

Տեսնես Տավուշում դեռ մնացել է՞ ՀՀ քաղաքացի, որ մտածում է այս միաբջիջներին ձայն տալու մասին»:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել: Նա օրերս շրջանառվող հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացին վերաբերող փաստաթղթում, Տավուշի մարզից 5 գյուղ եւ Արարատի մարզից 1 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին որեւիցե կետի չի հանդիպել: Նա նաեւ նշել է, որ Տավուշի մարզում ե՛ւ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, ե՛ւ կան հայկական տարածքներ: