կարևոր
535 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-05-25 12:20

Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին չի ենթարկվում, ինչը այսօր չի արվում․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին չի ենթարկվում, ինչը այսօր չի արվում․ Ռոբերտ Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան՝ պատասխանելով այն հարցին, թե հայ -ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։

Դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով  հարցին՝ արդյունավե՞տ են արդյոք բանակցությունները այն դեպքում, երբ իշխանությունն ասում է՝ 2 շաբաթ շարունակ Հայաստանի սահմաններից ներս գտնվող թշնամուն ոչ թե ուժով են հեռացնելու, այլ՝ բանակցությունների միջոցով, Ռոբերտ Քոչարյանը ասել է.

Պիտի տպավորություն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարվել։ Եթե քո քայլերով, հայտարարություններով ու քո քաղաքականությամբ այդպիսի տպավորություն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եւ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ, լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար: Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչը այսօր չի արվում։ Հնարավոր է, եւ առաջին հերթին պետք է բանակցային տարբերակով այդ խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը-մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար մեկ այլ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում»,-նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Հիշեցնենք, որ այս րոպեներին տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի առաջնորդներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը: Դաշինքի առաջին եռյակը ներկայացնում է ստեղծված կացության եւ քարոզարշավի շուրջ իրենց մոտեցումներն ու պատասխանում լրագրողների հարցերին: