կարևոր
1663 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-25 11:53

Զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: