կարևոր
2224 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 10:34

Վաղը 9 ժամով կդադարեցվի Ավանի մի շարք հասցեների, Արագածոտնի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը

Վաղը 9 ժամով կդադարեցվի Ավանի մի շարք հասցեների, Արագածոտնի մարզի որոշ գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 37, 42, 43, 48, 49, 50, 56, 57 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «ՌՎ Գազ» ՍՊԸ-ի, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։