Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որեւէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել էր, որ զինծառայողի բջջային հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում, որի գտնվելու վայրն արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ հայտնի չէ։