կարևոր
1615 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-24 17:46

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»,- իր էջում գրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը։

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի՝ «Տատիկ-Պապիկի» տարածքում տեղադրվել է դեռեւս չբացված արձան, որի վրա գրված է ՝ «Արցախի բանալին», հակառակ կողմում՝ «Հուռութք»։ Արձանի ճակատի գագաթային մասում աստղեր են՝ իրար մեջ։ Մասնագետները ահազանգում են, որ խորհրդանիշները հայկականի որևէ կապ չունեն: