կարևոր
1744 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-24 16:04

Մեղրի համայնքի ղեկավարը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

Մեղրի համայնքի ղեկավարը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չէին տվել նրան մտնել համայնքներ: Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին, պահանջել պատժել մեղավորներին։