Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով հեռարձակված ռեպորտաժում:
Նա ընդգծել է, որ ադրբեջանցիներն ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական հայատյաց քաղաքականությանը: