Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարաս վանական համալիր։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:
Նշենք, որ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը։