կարևոր
1213 դիտում, 1 ամիս առաջ - 2021-05-24 10:52

Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի՛ կարող․ «Պատիվ ունեմ» դաշինք

Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չի՛ կարող․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել․

«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որևէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների և նրանց սպասարկող գրպանային ուժերի և գործիչների հետ։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների և ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:

Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի՛ կարող։
Նրանց պետք է հեռացնել իշխանությունից և ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։

Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները և հանցանքները բացահայտելու ուղղությամբ։

Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»,- նշված է հայտարարության մեջ