կարևոր
2035 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-23 22:31

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 24-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +31, երեկոյան՝ +28 աստիճան տաքություն։