կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-23 21:36

Էդմոն Մարուքյանը վերընտրվեց Լուսավոր Հաjաստանի նախագահի պաշտոնում

Էդմոն Մարուքյանը վերընտրվեց Լուսավոր Հաjաստանի նախագահի պաշտոնում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարին էդմոն Մարուքյանը վերընտրվեց կուսակցության նախագահ, նորացված անդամներով վերնըտրվեց նաեւ կառավարման խորհուրդը:

Կուսակցությունը առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները, նվազեցնել եկամտային հարկը, մեծացնել զինծառայողների սոցիալական երաշխիքները, Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորում ստեղծել:

Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով: