Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի՝ «Տատիկ-Պապիկի» տարածքում տեղադրվել է դեռեւս չբացված արձան, որի վրա գրված է ՝ «Արցախի բանալին», հակառակ կողմում՝ «Հուռութք»։ Արձանի ճակատի գագաթային մասում աստղեր են՝ իրար մեջ։ Ի՞նչ է խորհրդանշում այս տարօրինակ սիմվոլիկան։ Քննադատությունը մեծանում է, մասնագետները ահազանգում են, որ խորհրդանիշները հայկականի որևէ կապ չունեն: Ճարտարապետ Վահե Քոթանյանը ծավալուն վերլուծություն է ներկայացնում այդ սիմվոլների իրական ծագումնաբանության վերաբերյալ.
«Դեդո-Բաբոյի հուշարձան կոթողի դիմաց տեղակայված «քանդակը» իրականում ոչ մի աղերս չունի հայկականի հետ, բացի դիմերեսի հայկական տառերից ուրիշ ոչինչ չկա:
Բանալու ծայրի շրջանակի մեջ վերցված է 9 թևանի աստղ (հատուկ է Բահաիզմի կրոնին):
Հայկական աստղը 8 թևանի է կենտրոնում հիմնականում արվում է հավերժության նշան :Կիրառվել է նաև վեց թևանի աստղը ,որը ընդունված է անվանել «Դավիթի աստղ » անվամբ համարվում է հրեական սիմվոլիկա, սակայն կիրառական հիմքով շատ տեղերում հանդիպում է նաև մեր հայկական մշակույթում, այն նաև հայկական ծագում ունի սիմվոլիկ տարր է:
Կապը շատերը «քարշ» տվեցին դեպի Արցախի` Հասան -Ջալալյան հայկական իշխանական տան հիմքեր, սակայն անժխտելի է, որ Հասան -Ջալալյանների տոհմական զինանշանի վրա վեց թևանի աստղ է, որը կրկնվում է նաև Ջալալ Ա-ի (Հասան-Ջալալ) տապանաքարի վրա: Տապանաքարը գտնվում է Գանձասարի վանական համալիրում, որում նույնպես վեց թևանի աստղ է՝ կենտրոնում հավերժության նշան:
Անցնենք հաջորդ սիմվոլիկային, որը բազմազգ խորհրդանիշ է համարվում: Համաշխարհային սիմվոլիկայի աշխարհում հայտնի է, որպես «Ֆատիմի ձեռք» կամ «Խամսա-Համսա» անվամբ, բայց, իհարկե, այս անգամ սիմվոլիկայի բազմազգության մեջ չի մտնում Հայաստանը և հայկական սիմվոլիզմը, բացակայում է այս նշանը հայկական մշակույթում: Իսլամում`«Ֆատիմի ձեռք»-ի խորհուրդն է, Հրեաների մոտ` Մովսեսի քրոջ` Մարիամի ձեռքն է, Հինդուիզմում` որպես հաջողության նշան է, Եգիպտոսում `Խամեշի (Խամսայի) ձեռքն է, բուդդիստների մոտ`աստվածուհի Տարոյի ձեռքն է:
Բոլոր վեր թվարկված երկրներում և կրոններում այն ունի չարին վանելու, չարից պաշտպանելու խորհուրդ, կենտրոնում տեղակայված «աչքը» «աչքով տալու» սնոտիապշտական ծիսատարի նախահիմք է` հայտնի հավի աչք, Նազար և անգամ Սատանայի աչք անուններով, մասոնական միջավայրում որպես ամենատես աչք` Հորուսի աչքը: Հերքեցի նաև այս սիմվոլիկայի հայկական ծագումը:
Հիմա անցնենք «ՀՈւՌՈւԹ » բառին:
Հուռութ բառի առաջին ասոցիացիան Շամիրամի հուռութն է, որը կախարդական հմայիլ ուլունքաշար էր: Ստորև ներկայացնում եմ հուռութ բառի բացատրությունը ըստ բառարանի` Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
1 հմայություն, հմայանք, կախարդություն
1. (սնոտ․) հմայությամբ չար աչքից՝ փորձանքից և այլնից պահպանող իր, որ մարդիկ կրում էին իրենց վրա, հմայակ, համայիլ
1 տե՛ս հմայություն, կախարդություն
2. տե՛ս հմայիլ, հմայակ:
Քանդակի հետևում գրված է «Արցախի բանալին » գրություն` չգիտեմ ինչու՞, ո՞ր սիմվոլով և ի՞նչ խորհրդի համար:
Ընդհանրացնեմ խոսքս տալով եզրակացություն `Քանդակը, որը պիտի տեղակայվի Ստեփանակերտում ոչ մի ընդհանրական, սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ, այն բառի բուն իմաստով հավաքածու է տարբեր կրոնական ծիսատարերի ու խորհրդանիշների, որոնց ընդհանուր կապը հմայությունն է, չարից պաշտպանումը սիմվոլիկայով և մոգությունը:
Մի' արեք,արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ «մտածված» վատություն է: Եղեք պրպտող և ուսումնասիրեք թե ինչ եք անում :