կարևոր
2530 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-23 13:47

Ցանկացած բան, որ Նիկոլ Փաշինյանը «չ» տառով ասել է, հակառակն է եղել. Էդմոն Մարուքյան

Ցանկացած բան, որ Նիկոլ Փաշինյանը «չ» տառով ասել է, հակառակն է եղել. Էդմոն  Մարուքյան

Հետաքրքիր էր, որ վարչապետի ընտանիքին պատկանող թերթը գլխագիր էր դրել, որ «Լուսավոր Հայաստանը» չի անցնելու խորհրդարան։ Ցանկացած բան, որ Նիկոլ Փաշինյանը «չ» տառով ասել է, հակառակն է եղել։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) 3-րդ համագումարին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը

«Դա նրանց ցանկությունն է, որովհետև նրանց հարմար է, որ իրենց ընդդիմադիրները լինեն մարդիկ, որոնց նկատմամբ հարուցած քրեական գործ ունեն։ Իշխանությունն իր բոլոր ռեսուրսներով ամեն ինչ ուզում է անի, որ ԼՀԿ-ն չանցնի»,-նշել է Մարուքյանը։

«Մենք կոալիցիա չենք կազմել, ոչ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ և կոալիցիա չենք կազմելու, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին իշխանության որևէ լիդեր դառնա վարչապետ»,-ասել է Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն վերջնական ցուցակ կկազմի այսօրվա համագումարից հետո։ Ցուցակում կլինեն նոր անուններ, բայց ոչ աղմկահարույց դեմքեր։

Սահմանային իրավիճակի մասին իրենց դիրքորոշման մասին ասաց. «Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պիտի դուրս գան ՀՀ տարածքից: Այո, սահմանային հարցերը կարող են քննարկվել ապագայում, դրանք չենք կարող քննարկվել բռնության, սպառնալիքի ուժի ներքո:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, բայց գործընթացներ են ընթացել, առանց մեր իմացության: Եթե այս վիճակը խորանա, չեմ բացառում, որ ոչ մի ընտրության չհասնենք: Եթե ամեն օր պետք է ադրբեջանական զինուժի  թիվը Հայաստանում շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը»: