կարևոր
2449 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-23 12:55

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում է Իրանի տարածքում հայ գերիների գտնվելու մասին լուրերը

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում է Իրանի տարածքում հայ գերիների գտնվելու մասին լուրերը

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում հայկական  որոշ լրատվամիջոցներում շրջանառվող  այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը,  նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել էր Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը և հայտնել, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ իրենք չունեն: