կարևոր
2632 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 23:54

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 23-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։