կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 23:24

Արագածոտնի մարզում Opel-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Արագածոտնի մարզում Opel-ը մխրճվել է բեռնատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արմեն Գևորգյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Աշոտ Բասենցյանի վարած Shakman մակնիշի բեռնատարը: 

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: