կարևոր
3175 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 23:07

Ջրաշեն համայնքում տեղի է ունեցել 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն

Ջրաշեն համայնքում տեղի է ունեցել 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն

Ջրաշեն համայնքում այսօր տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն։

Դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ջրաշենցի քաջորդիների հիշատակին, զոհվածների հարազատներին հետմահու հանձնվել են Հայաստանի և Արցախի Հանրապետության նախագահների պարգևները:

Ներկաները մասնակցել են նաև Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և դասասենյակների անվանակոչության արարողությանը։

No photo description available.