կարևոր
1255 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-22 20:50

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ

 Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 187-ով՝ հասնելով 78 հազար 381-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է վիրուսի 8005 նոր դեպք, նրանցից 1175-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 823 հազար 887 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել  2 մլն 319 հազար 746-ը: 4 հազար 945 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: