կարևոր
1540 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-22 18:32

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը երկկողմանի բաց է

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի ունեցած հողային զանգվածով փլվածքի հետևանքները վերացվել են։ Ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։

Հիշեցնենք, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում,մայիսի 22-ին տեղի էր ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր  միակողմանի փակ։