12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:
«Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Նշենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:
Թեմայի մասին բարձրաձայնել էր նաև Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ իրեն այս մասին տեղեկացրել են ծնողները և ինքը դիմում է Հայաստանում Իրանի դեսպանին: