Հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի ու Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիեւը: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:
Երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի նրանք քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Ալիեւը մանրամասն տեղեկացրել է սահմանին տիրող իրադրության մասին, ներկայացրել հայտնի միջադեպի հարցով Ադրբեջանի դիրքորոշումը:
Լուկաշենկոն էլ հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին: