27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին: Այս մասին տեղեկացնում է Ազնաուր հիմնադրամը:
«Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- միջոցառմանն այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Արձանի ընտրության վայրը պատահական չէ. այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:
«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական կուլտուրայի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը, ինչպես նաև ֆրանսիացի գործիչներ և արտիստներ: