կարևոր
2596 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-22 15:35

ՊՆ-ն պարզաբանում է Վարդենիսի զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման լուրը

ՊՆ-ն պարզաբանում է Վարդենիսի զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման լուրը

Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք, որ զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով»։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել էր, որ Վարդենիսի տարածաշրջանում ժամկետային զինծառայող է կորել:

«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի վարչական տարածքից, դրանից ենթադրում ենք, որ Ադրբեջանի տարածք չի անցել ու ինքը Վարդենիսում է։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է մայիսի 13-ին և այլևս նրանից տեղեկություն չունեն: Այս պահին ռազմական ոստիկանությունն է փնտրում, զորամասի հրամկազմն է փնտրում բայց դեռևս նորություն չկա»,-ասել է նա: