կարևոր
3055 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-22 14:33

Մեկուկես ժամվա ընթացքում՝ ավելի քան 20 ստորգետնյա ցնցում. երկրաշարժի հետևանքով Չինաստանում կան վիրավորներ

Մեկուկես ժամվա ընթացքում՝ ավելի քան 20 ստորգետնյա ցնցում. երկրաշարժի հետևանքով Չինաստանում կան վիրավորներ

7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում:

Մեծապես տուժել է հատկապես Յունան նահանգը:

Վերջին տվյալներով, զոհվել է 3 մարդ: Տուժածների թիվը հասնում է 27-ի:

Երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է 21 հազար մարդ: Վնասվել է մոտ 13 հազար տուն ու շինություն: Տարերային աղետը նյութական վնաս է պատճառել ավելի քան 72.3 հազար բնակչի: