Ողբերգական դեպք՝ Ռուսաստանի Ռոստովի մարզում:
Տագանրոգի մոտակայքում կեղտաջրերի մաքրման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարելիս թունավորվել ու մահացել է 11 մարդ, ևս 7-ն էլ հոսպիտալացվել է:
Նախնական վարկածով՝ թունավորումը տեղի է ունեցել մեթանի արտանետման պատճառով: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջների խախտման փաստով:
Ռոստովի մարզում սուգ է հայտարարվել: