կարևոր
2779 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 11:48

Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են. Էդգար Էլբակյան

Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են. Էդգար Էլբակյան

Տավուշում ենք։ Շուրջ 1 ամիս է՝ նախկին Վերին Ոսկեպարի անկլավի վարչական սահմանին տեղակայված են ՀՀ ԶՈՒ N զորամասի n թվով զինծառայողներ։ Սա նշանակում է, որ արդեն 1 ամիս է՝ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է հյուսվում։ Այս մասին ահազանգում է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Էդգար Էլբակյան

«Տեղի բնակչությանը փորձում են համոզել, թե ամեն ինչ արդեն հանձնված է, որ զրկեն պայքարի ու դրանով բան փոխելու հույսից։

Իսկ տեղի բնակչությունը, տեղյակ այս ամենին, ահազանգ բարձրացնելու փոխարեն ուրախանում է, որ 2 ամիս առաջ գյուղից «լարել են» 5-րդ ալիքի լրագրողին…

#ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ

1) Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են,

2) այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել, իսկ ով համոզում է, որ հնարավոր չէ, ջուր է լցնում կապիտուլյանտի ջրաղացին,

3) ժողովուրդը գտնվում է օտար ազդեցությունների լծի տակ,

4) ակնկալել, որ ժողովուրդն ինքը կթոթափի այդ լուծը, միամտություն է, եթե չասենք հիմարություն, քանզի

5) օտարերկրյա լուծը միշտ թոթափվում է էլիտաների կազմակերպած ժողովրդական շարժման արդյունքում»։