կարևոր
2065 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-22 09:06

Այսօր մայիսի 22-ն է. 1939 թ. հենց այս օրը ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս

Այսօր մայիսի 22-ն է. 1939 թ. հենց այս օրը ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս

Մայիսի 21-ը տարվա 142-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 223 օր։

  • 1455 թ. - Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
  • 1907 թ. - ծնվել է Լոուրենս Օլիվիեն՝ անգլիացի մեծագույն դերասաններից մեկը:
  • 1924 թ. - ծնվել է Շառլ Ազնավուրը՝ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ:
  • 1929 թ. - ծնվել է Արմեն Խոստիկյանը՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան և կատակերգու:
  • 1939 թ. - Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
  • 1939 թ. - ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
  • 1960 թ. - Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
  • 1990 թ. - Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը: