կարևոր
2227 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-21 23:13

Անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ

5-րդ զորամիավորումում մայիսի 21-ին անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ։

Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են զենք-զինամթերք, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։