կարևոր
2464 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-21 21:15

Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը դատարան մուտք է եղել մայիսի 20-ին, եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։