կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-21 18:11

Երուսաղեմի Ալաքսա մզկիթում վերսկսվել են բախումները՝ չնայած մի քանի ժամ առաջ հայտարարված հրադադարի

Երուսաղեմի Ալաքսա մզկիթում վերսկսվել են բախումները՝ չնայած մի քանի ժամ առաջ հայտարարված հրադադարի

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ: 

«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,-այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:

Ըստ նրա՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար եւ բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից: Անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառել է աղմկահան նռնակներ եւ արտասվաբեր գազ:

Միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 15 պաղեստինցի:

Նախօրյակին Իսրայելի անվտանգության հարցերի նախարարների կաբինետը միաձայն ընդունել է Եգիպտոսի նախաձեռնությունը, որը վերաբերում է առանց որեւիցե պայմանի Պաղեստինի հետ փոխադարձ հրադադարին: ՀԱՄԱՍ-ում հավաստիացրել են, որ հրադադարը կպահպանեն Թել Ավիվի կողմից նմանօրինակ գործողությունների դեպքում:

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել լույս մայիսի 21-ի գիշերը՝ ժամը 02:00-ին: