կարևոր
1669 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-21 15:27

Ամերիկացի լրագրողը հրապարակել է ադրբեջանցիների հայատյացության հերթական դրսևորման կադրերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ամերիկացի լրագրողը Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է ադրբեջանցիների հայատյացության հերթական դրսևորման կադրերը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները վիրավորում քրիստոնյա հավատացյալներին՝ եկեղեցին անվանելով «զուգարան»:

Լրագրողը տեսանյութին կից նշել է, որ ադրբեջանցի զինվորները Լաչինի միջանցքում անցնում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կողքով:

«Սա նրանց եկեղեցին է: Նրանք այստեղ են բերում իրենց մահացածներին, թաղում և երգում»:

Դադարից հետո նրանք ծիծաղում են, նրանցից մեկն ասում է. «Եկեղեցին լավ են կառուցել: Այն կարծես զուգարան լինի», –Սնելը մեջբերել է ադրբեջանցիների խոսքը :

Հավելեք, որ այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Արցախի և հարակից տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ: