04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին լուրերի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում․
«2021թ. մայիսի 20-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լիտվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Խորհրդարանականներն իրենց մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, ինչպես նաև հայկական տարածք ներխուժան մասին լուրերի կապակցությամբ:
Լիտվայի Հանրապետության Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները բոլոր կողմերին կոչ են արել լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և շարունակել բանակցությունները հակամարտության հարատև, խաղաղ լուծման շուրջ: Կոչ է արվում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կվտանգեն հրադադարի ռեժիմը և կբարձրացնեն լարվածությունը:
Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը»: