12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Սյունիքի մարզ Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար գյուղի բնակիչները մտահոգ են՝ թշնամին ընդամենը 2 կմ հեռավորության վրա է:
Ինչպես գրում է Զանգեզուր TV –ն, խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով, երբ իմացել են, որ թշնամին Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը առաջ է եկել, մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
«Մեր ամբողջ գյուղի տարածքը, արոտավայրը մտել են, եկել են, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք»,- նշում է գյուղի բնակիչներից մեկը:
Գյուղացիները նշում են նաև, որ չեն կարողանում գյուղի խմելու ջրից օգտվեն, քանի որ ադրբեջանցիները հենց ջրի ակունքի հատվածում են տեղակայվել։
Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում: